Բալենի մանրատամնավոր «Կանզան»
Prunus serrulata 'Kanzan'
Այս բալենին 10-12 մ բարձրությամբ և 5-6 մ լայնությամբ ծառ է: Տարեկան աճը 30 սմ է: Երիտասարդ բույսի պսակը շրջված կոնի է նման: Տարիքի հետ ավելի լայնանում է։ Կեղևը երիտասարդ տարիքում կարմրադարչնագույն է: Ավելի հասուն տարիքում դարչնագույն-մոխրագույն է, ճեղքված։ Տերևները էլիպսաձև են, հերթադիր, փայլուն, սեզոնի ընթացքում փոխում են գույնը: Գարնանը ծաղկման ժամանակ բրոնզագույն են, ամռանը՝ կանաչ, աշնանը դառնում են նարնջադեղին։ Ծաղկում է առատ, մայիսի սկզբին՝ 1-2 շաբաթ։ Ծաղիկները վարդագույն են, բուրավետ։ Պտուղները մանր են, սև, դառը համով։
Խորհուրդ է տրվում տնկել ցուրտ քամիներից պաշտպանված արևոտ վայրերում։ Նախընտրում է խոնավ, թարմ, սննդարար նյութերով հարուստ, ավազակավային հող, չեզոքից ուժեղ ալկալային: Այն կարող է աճել նաև սովորական այգիների հողում: Լավ հարմարվում է քաղաքային պայմաններին։ Չի սիրում ջրի լճացումը։
Դիտե՛ք նաև
Ալբիցիա լենքորանյան
Albizia julibrissin 'Rouge de tuiliere'Ալբիցիա լենքորանյան
Albizia julibrissin 'Tropical Dream'Ալբիցիա լենքորանյան «Սամեր չոքլեթ»
Albizia julibrissin 'Summer Chocolate'- Նոր
Ալոճենի «Պոլս Սկարլետ»
Crataegus media 'Paul's Scarlet' Ամելանխիեր ծառանման «Ռոբին Հիլ»
Amelanchier arborea 'Robin Hill'Այծուռենի «Կիլմարնոկ»
Salix caprea 'Kilmarnock'Բալենի մանրատամնավոր «Աքոլեյդ»
Prunus serrulata 'Accolade'Բալենի մանրատամնավոր «Կիկու Շիդարե»
Prunus serrulata 'Kiku Shidare'- Նոր
Բոխի «Լուկաս»
Carpinus betulus 'Lucas' Գինկգո բիլոբա «Գլոբուս»
Ginkgo biloba ‘Globus’Գինկո Բիլոբա «Udenhout Pyramid»
Ginkgo biloba 'Udenhout Pyramid'Դրախտածառ սովորական «Ռոյալ Փարփլ»
Cotinus coggygria 'Royal Purple'