Մեր մասին

«Կանաչ Հեքիաթ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թ. մի պարզ գաղափարի շուրջ, այն է՝ ստեղծել տնկարանային տնտեսություն, որտեղ յուրաքանչուր ոք կարող է ձեռք բերել այն ամենը՝ ինչ հարկավոր է փոքրիկ դրախտ կառուցելու՝ լինի այգի, թե տան մի գողտրիկ անկույն։

Կազմակերպությունը, իր 1,2 հա զբաղեցրած տարածքում, աճեցնում և բազմացնում է դեկորատիվ և մշտադալար ծառերի, ծաղիկների բազմաթիվ տեսակներ։

Մեր կարևորագույն նպատակն է հագեցնել տնկարանը որակյալ բույսերով և մեր բնակլիմայական պայմաններին հարմարեցված բուսատեսակներով։

Որակյալ բույս առաջարկելու համար ընկերությունը առաջնորդվում է բույսերի աճեցման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ։ Իրականացվում է բույսերի բազմացումը սերմերով, անդալիսով, կտրոնավորմամբ և պատվաստի տարբեր եղանակներով։

Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարելու համար օգտագործվում են ժամանակակից բուժանյութեր։ Եվ այս ամբողջի արդյունքում մենք ունենում ենք բնակլիմայական պայմաններին հարմարված, հիվանդություններից և վնասատուներից զերծ ու բարձրորակ տնկանյութ։

Համագործակցելով եվրոպական առաջատար արտադրողների հետ՝ ընկերությունը ներմուծում է բույսերի լայն տեսականի։

Հանդիսանալով տվյալ ոլորտում առաջատար կազմակերպություն՝ մենք չենք սահմանափակվում միայն բույսերի աճեցմամբ և բազմացմամբ, այլ նաև մեր հաճախորդներին առաջարկում ենք տարատեսակ ծառայություններ՝ հողային աշխատանքներ, ավտոմատ ոռոգման համակարգերի տեղադրում, կանաչապատում, լանդշաֆտային դիզայն, այգիների խնամք և բուժում, այդ թվում՝ մասնագիտական խորհրդատվություն։

«Կանաչ Հեքիաթ» ընկերությունը ունի իր մշտական պատվիրատուները։ Հատկապես ցանկանում ենք առանձնացնել Հայոց Ցեղասպանության Թանգարան-ինստիտուտը, որը շուրջ 3 տարի բացառապես պատվիրում է մեր ընկերության եղևնիները՝ արտերկրներից ժամանած պատվիրակությունների անվանական ծառատունկը կազմակերպելու համար։

Այս տարիների ընթացքում «Կանաչ Հեքիաթ» ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, Երևան քաղաքի մի շարք համայնքներում և բազմաթիվ մասնավոր առանձնատներում իրականացրել է կանաչապատման աշխատանքներ և մշտապես արժանացել դրական գնահատականների։