Ավտոմատ ոռոգման համակարգերի տեղադրում

Յուրաքանչուր կանաչ տարածքի խնամված լինելու գրավականն է՝ ոռոգման համակարգը։ Ավտոմատ ոռոգման համակարգը անհրաժեշտ է տեղադրել այն տարածքներում, որտեղ աճում են բազմատեսակ բույսեր, սիզամարգեր, կանաչ ծառատունկեր և թումբեր: Չորային կլիմայի պարագայում ավտոմատ ոռոգման համակարգերն անփոխարինելի են: Բույսերի ավտոմատ ոռոգման համակարգ տեղադրելով և այն ծրագրավորելով, դուք այսուհետ կարող եք հանգսիտ լինել, որ ձեր բույսերը բավարար խոնավություն կստանան: Ավտոմատ ոռոգման համակարգերը ընտրվում են տնկման տեսակներին համապատասխան՝ սիզամարգերի, ծաղկաթումբերի, կանաչ ցանկապատերի, թփերի և ծառատունկերի:
Մեր ընկերությունը հնարավորություն ունի թեթևացնել ձեր կանաչապատ տարածքների ոռոգումը կազմակերպելու բեռը: Անհրաժեշտ է միայն ընկերության մասնագետների կողմից կատարվի տեղանքի ուսումնասիրություն և չափագրում։