Մասնագիտական խորհրդատվություն
Էկզոտիկ բույսերի, պտղատու ծառերի, բազմատեսակ բույսերի, ծաղկաթմբերի, կանաչ ցանկապատերի աճեցումը այգեպանից պահանջում է ոչ միայն ժամանակ, այլ նաև մասնագիտական գիտելիքներ և հմտություններ։
Ի՞նչպես օգնել բույսերին, եթե նրանք կորցրել են իրենց գեղատեսիլ տեսքը։ Բույսերը, ինչպես բոլոր էակները, կարող են տառապել ակնհայտ կամ անտեսանելի հիվանդություններով, որոնք խոչընդոտում են նրանց աճին և տեսքի ձևավորմանը։ Արդիական և հասցեավորված օգնություն կարող է ցույց տալ միայն մասնագետը։ Գյուղատնտեսը հենց այն մասնագետն է, ով կօգնի վերականգնել բույսերը և վերածնել ձեր այգին։
Առաջարկում ենք մեր ընկերության մասնագետի այցելությունը ձեր այգի։ Դուք նրա օգնությամբ կհայտնաբերեք ձեր բույսերի հիվանդությունների պատճառը և արդյունավետ բուժումների տարբերակները։
Ցանկության դեպքում մենք կկազմակերպենք նաև ձեր այգիների վնասազերծումը միջատներից և նրանց խնամքը։