Գետնանոճի սավարա «Բլու Մուն»
Chamaecyparis pisifera ‘Blue Moon'
Գետնանոճի սավարա «Բլու Մուն»-ը գաճաճ մշտադալար թուփ է: Գնդաձև է, խիտ, կոմպակտ, կարճ կոշտ ճյուղերով։ Բարձրությունը և տրամագիծը՝ 120 սմ: Տարեկան աճը կազմում է 5-8 սմ: Փշատերևները ունեն պողպատե-կապույտ ու վառ գույն։
Արևասեր է: Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Աճում է մշակովի, լավ ցամաքեցված այգիների հողերում։ Նախընտրում է թարմ, խոնավ, բերրի, թթվային և թույլ հողեր։ Ցրտադիմացկուն է։