Թեղի «Կամպերդաուն»
Ulmus glabra 'Camperdownii'
Թեղի «Կամպերդաուն»-ը փոքր, թափվող ճյուղերով, կոշտ և ատամնավոր տերևներով ծառ է: Պսակը փարթամ ու խիտ է, արագ է աճում և կարող է հասնել 6 մ տրամագծի: Մուգ կանաչ տերևները հասնում են մեծ չափերի՝ 10-15 սմ երկարությամբ և 8 սմ լայնությամբ։ Բույսի առանձնահատկությունն այն է, որ ճյուղերը կախվում են և ժամանակի ընթացքում հասնում են մինչև գետին:
Սիրում է արև և կիսաստվեր: Նախընտրում է բերրի, խոնավ հող։ Ցրտադիմացկուն է։