Կեչի ելունդավոր «Ռոյալ Ֆրոստ»
Betula pendula 'Royal Frost'
Կեչի ելունդավոր «Ռոյալ Ֆրոստ» - տերևաթափ, ուղղահայաց աճող ծառ, շուրջ 9 մ բարձրությամբ և մոտ 5 մ տրամագծով։ Ոնի բուրգաձև սաղարթ: Տարեկան միջին աճը մոտ 40 սմ:
Տերևները ռոմբաձև են, սրածայր: Երիտասարդ տերևները՝ կպչուն, ծեր՝ մերկ և փայլուն: Տերևների բորդո-մանուշակագույն գույնը, փայլուն մակերեսի և սպիտակ կեղևի համադրությունը ստեղծում են յուրահատուկ դեկորատիվ պատկեր:
Այն ծաղկում է ապրիլին: Ծաղիկները՝ կանաչ-դեղնավուն կատվիկների ծաղկաբույլեր են, որոնք տեղակայված են ճյուղերի ծայրերում: Պտուղները փոքր, էլիպսաձև, թևավոր ընկույզներ են, որոնք հասունանում են ամռան վերջին: Նախընտրում է արև: Հողմակայուն: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, կարող է աճել տարբեր բաղադրություն, խտություն և թթվայնություն ունեցող հողի վրա: Նախընտրում է փխրուն, բավականին խոնավ հողեր:
Այն պահանջում է կանոնավոր, առատ ջրվել: Բարձր ցրտադիմացկություն: Երաշտադիմացկուն և բավականաչափ հանդուրժող աղային կուտակումների նկատմամբ: Այն զգայուն է հողի պնդեցման նկատմամբ:
Դիտե՛ք նաև
Ալբիցիա լենքորանյան
Albizia julibrissin 'Tropical Dream'Ամելանխիեր ծառանման «Ռոբին Հիլ»
Amelanchier arborea 'Robin Hill'Դրախտածառ սովորական «Ռոյալ Փարփլ»
Cotinus coggygria 'Royal Purple'Թխկի թաթարական «Հոթ Վինգս»
Acer tataricum 'Hot Wings'Թխկի կարմիր «Ռեդպոինտ»
Acer rubrum 'Redpointe'Թխկի հովհարանման «Գարնետ»
Acer palmatum 'Garnet'Թխկի սրատերև «Գլոբոզում»
Acer platanoides 'Globosum'Թխկի սրատերև «Դրումոնդի»
Acer platanoides 'Drummondii'Թխկի սրատերև «Կրիմսոն Սենտրի»
Acer platanoides 'Crimson Sentry'Թխկի սրատերև «Ուլմերս Սենսեյշն»
Acer platanoides 'Ulmers Sensation'Թխկի սրատերև «Ռոյալ Ռեդ»
Acer platanoides 'Royal Red'Խնձորենի Շեյդեքերի «Ռեդ Ջեյդ»
Malus × scheideckeri 'Red Jade'