Բուդդլեյա Դավիդի «Բլեք Նայթ»
Buddleja davidii 'Black Knight'
Բուդդլեյա Դավիդի «Բլեք Նայթ» տերևաթափ, լայնասաղարթ թուփ է մինչև 2 մ բարձրությամբ և 1.5 մ տրամագծով: Տերևները՝ ձվանշտարաձև են, մինչև 25 սմ երկարությամբ, կանաչ-մոխրագույն: Այն ծաղկում է հուլիսից-հոկտեմբեր ամիսներին: Ծաղիկները հավաքված են գագաթնային խիտ, ուղիղ կամ կախ ընկած հասկանման՝ ծաղկաբույլերում, մուգ մանուշակագույն, հաճելի բույրով։ Ծաղիկների բույրը գրավում է թիթեռներին, ուստի այս բույսը, ժողովրդականության մեջ կոչվում է՝ թիթեռի թուփ: Լուսասեր: Նախընտրում է խոնավ և բերրի հող: Ցրտադիմացկուն չէ:
Դիտե՛ք նաև
Աբելիա խոշորածաղիկ
Abelia × grandiflora, Linnaea × grandifloraԱմելանխիեր ամբողջատերև «Օբելիսկ»
Amelanchier alnifolia 'Obelisk'Բուդդլեյա Դավիդի «Ուայթ Քլաուդ»
Buddleja davidii 'White Cloud'Բուդդլեյա Դավիդի «Ռոյալ Ռեդ»
Buddleja davidii 'Royal Red'Դրախտավարդ հուրանավոր «Լայմլայթ»
Hydrangea paniculata 'Limelight'Դրախտավարդ հուրանավոր «Վիմս Ռեդ»
Hydrangea paniculata 'Wim's Red'Տոսախ մանրատերև «Ֆոլկներ»
Buxus microphylla 'Faulkner'